Հայաստանի Մ-16 հավաքականը ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Սլովակիայի հետ

20:11 16.08.2019

Հայաստանի Մ-16 հավաքականը այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, ընկերական հանդիպում են անցկացրել Սլովակիայի հասակակիցների հետ։

Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հանդիպման մեկնարկում՝ 7-րդ րոպեին, մեր ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձավ Էդգար Փիլոյանը։ 35-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ռոբերտ Ստարեչեկը։ 

Հայաստանի Մ-16 հավաքականի կազմում զգուշացվել են Սերգեյ Մանուկյանը և Գոռ Մատինյանը։ 

Մեր ընտրանին դաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով․

1.Գոռ Մատինյան, 10.Կարեն Դավթյան ա, 9.Արթուր Իսրայելյան (14.Հայկ Ղազարյան, 77՚), 11.Միսակ Հակոբյան (18.Գրիգոր Ղումաշյան, 58’ )19.Հովհաննես Հարթենյան, 6. Մհեր Քանքանյան, 5.Էրիկ Ամիրխանյան, 21.Հայկ Սիմոնյան (2.Վանիկ Պետրոսյան, 47՚), 7. Էդգար Փիլոյան (8.Արմեն Ադամյան, 65’) 20.Սերգեյ Մանուկյան (23. Արթուր Ոսկերչյան, 37՚), 3. Ալբերտ Հովհաննիսյան

Share |

Լրահոս

Loading...