Կոենտրաուն կարող է կարիերան շարունակել Սերիա Ա-ում

12:33 16.08.2019

Մադրիդի «Ռեալի» և ֆրանսիական «Մոնակոյի» նախկին պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն կարող է կարիերան շարունակել Սերիա Ա-ում: Խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Պարման»:

Իտալական ակումբում հույս ունեն, որ տեղափոխության վրա կարող է ազդել Բրունու Ալվեշը՝ «Պարմայի» ավագը: Պորտուգալացին Կոենտրաուի ընկերն է, որի հետ երկար ժամանակ հանդես է եկել Պորտուգալիայի հավաքականում:

Այս տարվա հուլիսից Կոենտրաուն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել:

Share |

Լրահոս

Loading...