ATP Ցինցինատի․ Գասկեն հաղթեց Ագուտին, Նիշիոկան հրաժարվել է պայքարից

23:54 16.08.2019

Ցինցինատիում շարունակվում է ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Հայտնի են կիսաեզրափակչի առաջին երկու մասնակիցների անունները։ 

33-ամյա Ռիշար Գասկեն առավելության է հասել Ռոբերտո Բաուտիստա Ագուտի նկատմամբ 7-6(2), 3-6, 6-2 հաշվով։ Ֆրանսիացի թենիսիստը անակնկալի մատուցեց՝ պայքարից դուրս թողնելով ցանցի ստորին հատվածի գլխավոր ֆավորիտին։ 

Ճապոնացի Յոշիտո Նիշիոկան, ով կարիերայի ընթացքում առաջին անգամ է հասել Մասթերսի քառորդ եզրափակիչ փուլ, հրաժարվել է դուրս գալ կորտ Դավիդ Գոֆենի դեմ խաղում վնասվածքի պատճառով։ Այսպիսով, եզրափակչի ուղեգրերից մեկի համար կպայքարեն Ռիշար Գասկեն և Դավիդ Գոֆենը։ 

Քառորդ եզրափակչի մյուս երկու խաղերում միմյանց դեմ կմրցեն Նովակ Ջոկովիչ - Լուկաս Պույ և Դանիլ Մեդվեդև - Անդրեյ Ռուբլյով զույգերը։ 

Share |

Լրահոս

Loading...