Բավարիան համաձայնեցրել է Կոուտինյոյի տեղափոխությունը

22:04 16.08.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կշարունակի «Բավարիայում»։ Այս տեղեկությունը պնդում է Yahoo Esportes Brasil-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ մյունխենյան ակումբն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել 27-ամյա կիսապաշտպանի հետ։ 

«Բավարիայի» կազմում բրազիլացին հանդես կգա վարձակալական հիմունքներով։ Տեղափոխության մասին կհայտարարվի մոտակա ժամանակներս։

Կոուտինյոն կատալոնական ակումբ էր տեղափոխվել նախորդ տարվա հունվարին։

Share |

Լրահոս

Loading...