Կուտինյոն մեկ ոտքով Բավարիայում է․ Ինչ կտա սա Նեյմարի տրանսֆերին

23:34 16.08.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն տեղափոխվում է «Բավարիա»։ Այս մասին տեղեկության հրապարակումից րոպեներ անց բրազիլացի կիսապաշտանը Instagram-ի իր էջում սկսեց հետևել մյունխենյան ակումբին։ 

Այսպիսով, «Բարսելոնայից» հեռանում է մի ֆուտբոլիստ, ով կարող էր Նեյմարի տրանսֆերի գործարքի մի մասը կազմել։ Ֆիլիպեի ծառայություններով հետաքրքրված էր Թոմաս Տուխելը։ Բազմապիսի տարբերակներից գերմանացի մասնագետը ուզում էր լսել միայն հենց նրա անունը։ 

Նեյմարի վերադարձը Կոուտինյոյի գնալու ֆոնին բավականին մշուշոտ է թվում։ Մյուս կողմից էլ, եթե «Բարսելոնան» հրաժարվում է Կոուտինյոյից միգուցե մեկ այլ ֆուտբոլիստի՞ գնի այդ դիրքի համար։ Այն կարող է լինել Նեյմարը։ «Ռեալի» երկրպագուներն էլ ոգևորվել են՝ նշելով, որ ներկա պահին Նեյմարը ավելի մոտ է հենց Մադրիդ տեղափոխվելուն։ 

Սպասենք Կոուտինյոյի հեռանալու պաշտոնական հայտարարությանը։ Ամեն դեպքում տրանսֆերը միևնույն ժամանակ և իրատեսական և անիրատեսական է դարձնում Նեյմարի հավանական վերադարձը Լա լիգա։ 

Share |

Լրահոս

Loading...