Կոուտինյոն Ինստագրամում սկսել է հետևել Բավարիայի էջին (լուսանկար)

22:55 16.08.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն «Ինստագրամում» սկսել է հետևել Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական էջին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել բրազիլացու հետ ու տեղափոխության մասին կհայտարարվի մոտակա ժամանակերս։ Նա Մյունխենում հանդես կգա վարձակալական հիմունքներով։

Հարկ է նշել, որ Կոուտինյոն բացակայում է Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղում կատալոնացիների հայտացուցակից։

Բրազիլացի ֆուտբոլիստը «Բարսային» էր միացել նախորդ տարվա հունվարին։

Share |

Լրահոս

Loading...