Սթարիջը կարող է տեղափոխվել Լիգա 1

22:35 16.08.2019

Դանիել Սթարիջը կարիերան կարող է շարունակել Լիգա 1-ում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։ 

Ինչպես տեղեկացնում է L'Equipe-ն, «Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել Սթարիջին որպես Ռադամել Ֆալկաոյին փոխարինող։ Կոլումբիացի հարձակվողը շատ մոտ է թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելուն։ Ներկա պահին Սթարիջը ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Նրա վերջին ակումբը «Լիվերպուլն» է եղել։ 

Դանիել Սթարիջից բացի «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր նաև Ալբերտո Մորենոն։ Իսպանացին կարիերան շարունակում է «Վիլյառեալում»։ 

Հավելենք, որ Սթարիջի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բեշիքթաշը»։ 

Share |

Լրահոս

Loading...