Իրական չեմպիոնը․ Ջոկովիչը տեղը զիջել է քաղցկեղ հաղթահարած երեխայի (տեսանյութ)

23:42 16.08.2019

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը քաղցկեղ հաղթահարած պատանի մարզասերի հնարավորություն է տվել լինել Ցինցինատիի կենտրոնական կորտում։

«Մասթերս-1000» շարքի մրցաշարի երրորդ շրջանի՝ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ խաղից առաջ Ջոկովիչը երեխային հրավիրել է իր նստարան և թույլ է տվել անել այն ամենը, ինչն ինքն անում է ընդմիջումների ժամանակ։

«Այս քաջ երեխան հաղթահարել է քաղցկեղը։ Նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել ընդամենը 10 օրականում։ Նա ապրել է և հիմա արժանիորեն «Չեմպիոն» գրությամբ մարզաշապիկ է կրում»,- սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում գրել է Ջոկովիչը։

Հիշեցնենք, որ Ջոկովիչը 6-3, 6-4 հաշվով հաղթել է Կարենյո-Բուստայն, իսկ կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարելու է ֆրանսիացի Լյուկա Պույի հետ։

 

Share |

Լրահոս

Loading...