Հայտնի է, թե որքան կարող է բաց թողնել Ազարը վնասվածքի պատճառով

17:43 16.08.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ։ Բելգիացի ֆուտբոլիստը աջ ազդրի մկանակային վնասվածք է ստացել ու բաց է թողնելու Լա լիգայի մեկնարկային տուրի «Սելտայի» դեմ հանդիպումը։ 

Ինչպես փոխանցում է Marca-ն, Ազարի վնասվածքը կարող է սպասվածից լուրջ լինել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը կարող է 3-4 շաբաթ բաց թողնել, ինչը նշանակում է, որ «սերուցքայինների» աստղային նորեկը չի կարողանա օգնել թիմին Լա լիգայի առաջին, երկրորդ և երրորդ տուրի խաղերում։ 

Իսպանիայի առաջնության առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելու է «Սելտային»։ Հանդիպումը կկայանա շաբաթ և մեկնարկելու է Երևանի ժամանակով 19։00-ին։ 

Հավելենք, որ «Սելտայի» դեմ խաղից առաջ կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է մի շարք թեմաների ընդհուպ մինչև Պոլ Պոգբա ու Նեյմար։ 

 

 

Share |

Լրահոս

Loading...