Ազարը վնասվածք է ստացել

16:57 16.08.2019

«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը թիմի մարզման ժամանակ վնասվածք է ստացել։ Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։

Բուժզննումից հետո բելգիացու մոտ աջ ազդրի մկանային վնասվածք է ախտորոշվել։ 28-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները չեն հստակեցվում։

Հիշեցնենք, որ Ազարը «Ռեալ» էր տեղափոխվել «Չելսիից» այս ամառ տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Արդեն այսօր «Աթլետիկ»-«Բարսելոնա» խաղով կմեկնարկի Լա Լիգան։ Մադրիդցիներն առաջին տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը՝ օգոստոսի 17-ին՝ հյուրընկալվելով «Սելտային»։

 

Share |

Լրահոս

Loading...