Կյելինի․ Իկարդիի՝ Յուվե տեղափոխությունը ֆենթեզի ֆուտբոլից ինչ-որ բան է

22:45 16.08.2019

Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Ջորջո Կյելինին մեկնաբանել է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի հավանական տեղափոխությունը «Յուվենտուս»։

«Իկարդիի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ պետք է ասեմ, որ նրա տրանսֆերը «Յուվենուս» ֆենթեզի ֆուտբոլից ինչ-որ բան է: Մենք մի քանի հիանալի հարձակվող ունենք ու մտածում ենք միայն նրանց մասին, ովքեր հիմա մեր կազմում են: Ուզում ենք համախմբվել և օգնել մեկս մյուսիս այս երկար մրցաշրջանի ընթացքում: Բարեբախտաբար, այն շատ շուտով կսկսվի»,-Կյելինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում կատարելով Sky Sport Italia-ին:

Ավելի վաղ, «Ինտերի» ղեկավարությունը հայտարարել էր, որ ակումբը հույսեր չի կապում Իկարդիի հետ առաջիկա մրցաշրջանում: Բացի դրանից, «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված Ռոմելու Լուկակուն իրեն վերցրեց ավելի վաղ Իկարդիին պատկանող 9 համարը:

Հաղորդվում էր, որ արգենտինացու գլխավոր հավակնորդներն են «Յուվենտուսն» ու «Նապոլին»:

Share |

Լրահոս

Loading...