Սոչին երրորդ անընդմեջ ոչ ոքին խաղաց․ Կարապետյանը մասնակցեց խաղին

21:53 16.08.2019

«Օրենբուրգ» - «Սոչի» հանդիպումով մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրը։ 

Երկու հետնապահները պայքարը ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Խաղի հաշիվը բացվել է երկրորդ կեսի մեկնարկում։ Հյուրերի պաշտպան Նիկիտա Կալուգինը ինքնագոլի հեղինակ է դարձել։ 68-րդ րոպեին Դմիտրի Պոլոզը հավասարեցրել է հաշիվը։ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիի» կազմում մասնակցել է հանդիպմանը։ Կարապետյանը 54-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման։ 

Վեց տուրից հետո «Սոչին» վաստակել է 3 միավոր ու նախավերջինն է մրցաշարային աղյուսակում։ 

Share |

Լրահոս

Loading...