Լա Լիգան ու Բունդեսլիգան վերադառնում են. ինչ հանդիպումներ դիտել այսօր

13:03 16.08.2019

Եվրոպական ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսվում է:

Այսօր՝օգոստոսի 16-ին, կկայանան մի քանի հանդիպումներ: Իսպանիայի Լա Լիգան ու Գերմանիայի Բունդեսլիգան կրկին վերադառնում են, Ֆրանսիայի Լիգա-1-ում էլ կկայանա երկրորդ տուրի առաջին հանդիպումը:

Մինչ եվրոպական թեժ երեկոն, այսօր մեկ հանդիպում է նախատեսված նաև Հայաստանի Բարձրագույն խմբում: 


Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ այսօր կմցրի «Երևանի» հետ: Հանդիպումը նախատեսված է ժամը 17-00-ին:

Բարձրագույն խմբի նորեկը Գյումրի է գնում երկու անընդմեջ պարտությունից հետո: Վարդան Բիչախչյանի թիմն էլ իր ակտիվում ունի մեկ հաղթանակ և մեկ պարտություն:

Լա Լիգան վերսկսվում է «Աթլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումով: Հանդիպումը կմեկնարկի 23-00-ին: Արդեն հայտնի է, որ խաղը բաց կթողնի կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին:

Բունդեսլիգայում էլ առաջին հանդիպումը կկայանա Մյունխենում: «Բավարիան» Երևանի ժամանակով ժամը 22-30-ին կընդունի «Հերտային»:

Ֆրանսիայի Լիգա-1-ի երկրորդ տուրում էլ «Լիոնը» սեփական հարկի տակ խաղալու է «Անժերի» հետ: Առաջին տուրում «Լիոնը» 3-0 հաշվով հաղթել էր «Մոնակոյին»: «Անժերը» 3-1 հաշվով առավելության էր հասել «Բորդոյի» նկատմամբ: Հանդիպման մեկնարկը՝ 22-45-ին:

Բարձրագույն խումբ/ 3-րդ տուր

«Շիրակ»-«Երևան», 17-00

Լա Լիգա/ 1-ին տուր

«Աթլետիկ»-«Բարսելոնա», 23-00

Լիգա-1/ 2-րդ տուր

«Լիոն»-«Անժեր», 22-45

Բունդեսլիգա/ 1-ին տուր

«Բավարիա»-«Անժեր», 22-30

 

Share |

Լրահոս

Loading...