Լիվերպուլը հրաժարվել է Լովրենին վաճառել Ռոմային

17:17 16.08.2019

«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենի՝ «Ռոմա» տեղափոխությունը ձախողվել է։ Այս մասին հայտնում է Daily Mail-ի լրագրող Դոմինիկ Քինգը թվիթերյան իր էջում։

 Մերսիսայդցիները որոշում են կայացրել դադարեցնել բանակցությունները իտալական ակումբի ղեկավարության դանդաղկոտության պատճառով։ «Գայլերը» լիվերպուլցիների հետ շփման ժամանակ պատրաստակամություն են հայտնել պահանջվող 15 մլն ֆունտով 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու, բայց դրանից հետո ոչ մի առաջարկ նրանց կողմից չի հետևել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Միլանը»։

Պաշտպանը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից՝ մասնակցելով ավելի քան 100 հանդիպման:  

Share |

Լրահոս

Loading...