Մեսսին 10 տարվա մեջ առաջին անգամ բաց կթողնի Լա Լիգայի մեկնարկային խաղը

13:48 16.08.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին 10 տարվա մեջ առաջին անգամ բաց է թողնելու Իսպանիայի Լա Լիգայի մեկնարկը:

Marca-ն հայտնում է, որ 32-ամյա արգենտինացին չի վերականգնվել վնասվածքից, որը ստացել է «Բարսելոնայի» մարզումներից մեկի ժամանակ: Օգոստոսի 16-ին նա չի մասնակցելու «Աթլետիկի» հետ խաղին:

«Ինչ վերաբերվում է Մեսսիին, ապա մենք ռիսկի չենք դիմի»,- հայտարարել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն: Լեոն չի մարզվել ընդհանուր խմբի հետ ու թիմի հետ չէր մեկնել ԱՄՆ:

 

Share |

Լրահոս

Loading...