Ռաֆայել Նադալի հարսանիքը կկայանա հոկտեմբերի 19-ին․ հյուրերի թվում լինելու է Իսպանիայի նախկին թագավորը

19:51 16.08.2019

Թենիսի Մեծ Սաղավարտի մրցաշարերի 18-ակի հաղթող Ռաֆայել Նադալը և նրա ընտրյալ Մարիա Ֆրանցիսկա Պարելլոն կպսակադրվեն հոկտեմբերի 19-ին Մալյորկայի Պուերտո-Պոլնյեսա քաղաքում։ Այս մասին հաղորդում է Majorca Daily Bulletin-ը՝ հղում կատարելով Ultima Hora թերթին։ 

Արարողությունը տեղի կունենա Լա-Ֆորտալեզա վայրում, որը հայտնի է BBC-ի The Night Manager հեռուստասերիալի նկարահանումներից։ Այս տարվա սկզբում այնտեղ կայացել էր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի հարսանիքը։ 

Սպասվում է, որ արարողությանը ներկա են լինելու իսպանացի թենիսիստներ Ֆերնանդո Վերդասկոն և Ֆելիսիանո Լոպեսը, ինչպես նաև Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը։ 

Ներկա պահին Իսպանիայի թագավորը Ֆիլիպ (Ֆելիպե) վեցերորդն է։ 

Share |

Լրահոս

Loading...