Դեմարկուս Կազինսը կարող է բաց թողնել 2019/20 մրցաշրջանը

23:27 16.08.2019

«Լոս Անջելես Լեյքերսի» կենտրոնական Դեմարկուս Կազինսը, հնարավոր է, բաց թողնի ամբողջ 2019/20 մրցաշրջանը։ Այս մասին գրում է ESPN-ը։

Կազինսը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել Լաս Վեգասում կայացած մարզման ժամանակ։ Բասկետբոլիստի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Կազինսն անցկացել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» կազմում, որի հետ հասել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչ։ Մինչմրցաշրջանային փուլում Կազինսն ազատ գործակալի կարգավիճակով «Լեյկերսի» հետ մեկամյա պայմանագիր է համաձայնեցրել։

NBA-ի 2018/19 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունում Դեմարկուս Կազինսը մասնակցել է 30 հանդիպման, որոնցում միջինը վաստակել է 16,3 միավոր, կատարել է 3,6 փոխանցում։ 

Share |

Լրահոս

Loading...