Աղբյուր Բարսելոնայում․ Եթե Նեյմարը հայտարարի վերադառնալու ցանկության մասին, տրանսֆերը կկայանա երկու օրվա ընթացքում

20:37 16.08.2019

«Բարսելոնայում» գտնվող աղբյուրը հայտնել է, թե որ դեպքում կատալոնական ակումբը ի վիճակի կլինի երկու օրում վերջնականապես ձևակերպել Նեյմարի տրանսֆերը։ 

«Եթե Նեյմարը հրապարակայնորեն հայտարարի, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», մենք երկու օրում կփակենք տրանսֆերը»,-աղբյուրի խոսքերն է մեջբերում sport.es-ը։ 

Հիշեցնենք, որ Նեյմարը չի ցանկանում շարունակել մրցելույթները ՊՍԺ-ում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։ 

Հավելենք, որ Նեյմարը հրավիրվել է Բրազիլիայի հավաքական մասնակցելու Կոլումբիայի և Պերուի հավաքականների դեմ ընկերական խաղերին։ Ամբողջական հայտացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Share |

Լրահոս

Loading...