Պոգբայի եղբայր. Չի կարելի վստահ լինել, որ Պոլը կմնա ՄՅՈւ-ում

10:59 16.08.2019

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մատիա Պոգբան, կրկին իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին.

«Ո՞վ չի բավականացնում Զիդանին «Ռեալում», իմ եղբյարը: Պոլը ցանկանում է հեռանալ: Չէի ասի, թե Ֆլորենտինո Պերեսն իմ եղբոր հետ պայմանագիր կնքելու հնարավորություն չունի: Չի կարելի վստահ լինել, որ Պոլը կմնա ՄՅՈւ-ում: Մինչև սեպտեմբերի 2-ը կարող է ամեն ինչ պատահել»,- Պոգբայի եղբոր խոսքը մեջբերում է El Chiringuito TV-ն:

Պոլ Պոգբան կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և «Յուվենտուսում»: Չնայած Մատիայի հայտարարությանը, վերջերս խոսվում է այն մասին, որ Ֆրանսիայի հավաքականի խաղացողը չի լքելու «կարմիր սատանաների» կազմը:

Share |

Լրահոս

Loading...