Լոկոմոտիվը հանուն Ռիբերիի հրաժարվել է Բալոտելիի հետ պայմանագիր կնքելուց

15:10 16.08.2019

Մոսկվայի «Լոկոմոտիվը» ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունեցող իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի հետ պայմանագիր կնքելու առաջարկ է ստացել։ Սակայն ռուսական ակումբի ղեկավարությունը հրաժարվել է հարձակվողին հրավիրելու գաղափարից, քանի որ թիմի հարձակման գիծը լիարժեք է։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։

Դրա հետ մեկտեղ «Լոկոմոտիվը» առաջվա պես ուզում է թիմի կազմն ուժեղացնել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող մեկ այլ խաղացողով՝ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիով, որի հետ բանակցությունները զարգացման փուլում են։

Հիշեցնենք` Ռիբերին նախորդ մրցաշրջանի վերջում է հեռացել «Բավարիայից»` 12 տարի ակումբում անցկացնելուց հետո:  

Ավելի վաղ նա պաշտպանել է նաև «Բուլոնի», «Օլիմպիկ Ալեսի», «Բրեստի», «Մետցի», «Գալաթասարայի» և «Մարսելի» գույները:

Կիսապաշտպանը 2006-ից 2014 թվականներին է հանդես եկել Ֆրանսիայի հավաքականի կազմում: Նախորդ մրցաշրջանում Ֆրանկը 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային մակարդակում անցկացրած 38 խաղում:

Share |

Լրահոս

Loading...