Շիրակը երկրորդ անընդմեջ տնային հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում

18:57 16.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Շիրակը» հյուրընկալել էր «Երևանին»։ Գյումրեցիները հաղթեցին 2-1 հաշվով։

29-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Լյուբիմովը, իսկ 10 րոպե անց «Երևանի» ֆուտբոլիստ Սվիատոսլավ Գրաբչակը փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվը։  Առաջին կեսի ավարտից 3 րոպե առաջ Մուսա Փոլ Բակայոկոն գրավեց երևանցիների դարպասն ու ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։

Այս խաղից հետո «Շիրակը» 6 միավորով առաջին տեղը կիսում է Երևանի «Արարատի» հետ, իսկ «Երևանը» դեռևս միավոր չունի։

Share |

Լրահոս

Loading...