Տարխանով. Կարծում եմ, որ եվրագավաթային մրցաշրջանը բավականին լավ ստացվեց

11:46 16.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» ընդհանուր 0-8 հաշվով պարտվել է անգլիական «Վուլվերհեմփթոնին»:

Պատասխան խաղում երևանյան թիմը պարտվել է 0-4 հաշվով: Հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ընթացքում Ալեքսանդր Տարխանովը կիսվել է իր տպավորություններով.

«Հասկանալի է, որ «Վուլվերհեմփթոնի» կատարողական վարպետությունը բարձր է: Հարցեր այստեղ չկան: Չնայած, մենք առաջին խաղակեսը բավականին լավ անցկացրինք, երկրորդը՝ ավելի վատ: Սկզբում հավասար պայքար էր, իսկ ընդմիջումից հետո նրանք սկսեցին ճնշել: Երևի արտահայտվեց այն հանգամանքը, որ մեկ շաբաթվա ընթացքում մենք երեք հանիպում անցկացրինք ու չունեցանք կազմը ռոտացիա անելու հնարավորություն: Երկրորդ խաղակեսում նահանջեցինք, մրցակցին զիջեցինք առավելությունը, նրանք էլ ճնշեցին ու չորս գոլ խփեցին:

Կարծում եմ՝ եվրագավաթային ընդհանուր մրցաշրջանը բավականին լավն էր մեզ համար: Ամեն դեպքում, երկու փուլ անցանք: Մի փոքր բախտներս չբերեց երրորդ փուլի մրցակցի հարցում: Եթե այլ թիմ բաժին հասներ, հնարավոր է մտածեինք փլեյ-օֆֆ դուրս գալու մասին: ԱՊԼ-ի ներկայացուցչի դեմ խաղալը դժվար է: Մակարդակը շատ բարձր է, նրանց բոլոր խաղացողները հանդես են գալիս իրենց երկրների հավաքականներում: Երևի, ամենաբարդ մրցակիցը բաժին հասավ մեզ»,- ասել է ռուս մասնագետը:

Share |

Լրահոս

Loading...