Ալաշկերտն առաջին հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում, Ուրարտուն պարտվեց 3-րդ անընդմեջ խաղում

19:14 17.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Ալաշկերտը» առաջին հանդիպումն անցկացրեց սեփական հարկի տակ՝ ընդունելով «Ուրարտուին»: Տանտերերը 2:1 հաշով կամային հաղթանակ տարան:

Խաղի հաշիվն արդեն 11 րոպեին բացել են հյուրերը. Հակոբ Հակոբյանն է աչքի ընկել խփած գոլով ու առաջ մղել իր թիմին:

Աբրահամ Խաշմանյանի ֆուտբոլիստները, սակայն, մինչև ընդմիջում կարողացել են հավասարեցնել հաշիվը. Գագիկ Դաղբաշյան - Սարգիս Շահինյան - Գուստավո Մարմենտինի գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում բրազիլացին գրավել է «Ուրարտուի» դարպասը:

Երկրորդ կեսում արդեն, «Ալաշկերտի» ռուս ֆուտբոլիստ Նիկիտա Տանկովը փոխարինման մտնելուց վայրկյաններ անց գնդակն ուղարկել է Արամ Հայրապետյանի դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին: Տանկովը 54-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով:

Այսպիսով, «Ալաշկերտն» ընթացիկ մրցաշրջանի իր առաջին հաղթանակն է տարել և այժմ 4 միավոր ունի իր ակտիվում՝ անցկացրած 2 խաղից հետո: Իսկ «Ուրարտուն», որը բավակաին անհաջող է մեկնարկել ԲԽ-ի ընթացիկ առաջնությունում, 3-րդ անընդմեջ պարտությունն է կրել:

Share |

Լրահոս

Loading...