Գոլառատ ոչ-ոքի․ Ման․ Սիթին ու Տոտենհեմը հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

22:35 17.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում կայացավ «Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ» հանդիպումը։

Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Տանտերերի կազմում հաշիվը բացեց Ռահիմ Սթերլինգը։ Անգլիացին 20-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին։ 3 րոպե անց Էրիկ Լամելան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։

35-րդ րոպեին Սերխիո Ագուերոն դարձյալ առաջ մղեց գործող չեմպիոններին։

Երկրորդ կեսում փոխարինման դուրս եկած Լուկաս Մոուրան առաջին իսկ հպումով գնդակն ուղարկեց Էդերսոնի պաշտպանած դարպասը՝ 2-2։

Խաղավերջում Գաբրիել ժեզուսը թվում էր, թե հաղթանակ է պարգևել «Սիթիին», սակայն բրազիլացու գոլը չեղյալ հայտարարվեց VAR համակարգի օգնությամբ, քանի որ Այմերիկ Լապորտը ձեռքով էր կատարել փոխանցումը։

Share |

Լրահոս

Loading...