Գանձասար-Կապանն ու Լոռին չկարողացան պարզել հաղթողին (տեսանյութ)

20:57 17.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Երևանում ընդունեց «Լոռիին» և ոչ-ոքի ավարտեց հանդիպումը:

Հաշիվը խաղի 29-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Խավիեր Աուզմենդին՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ: Երկրորդ կեսի մեկնարկում անկյունայինի խաղարկումից հետո «Գանձասար-Կապանի» կազմում հաշիվը հավասարեցրել է Էմիլ Եղիազարյանը:

Կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է հանդիպման գոլերի տեսանյութը.

Այս հանդիպումից հետո «Լոռին» 4 միավորով ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ կապանյան թիմը 3 խաղից հետո վաստակած 2 միավորով գտնվում է 8-րդ տեղում:

Share |

Լրահոս

Loading...