Երիտասարդական ԱԱ․ Տիգրան Մինասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

20:33 17.08.2019

Տալինում ընթացող ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը պարտվեց բրնոզե մեդալի համար պայքարում։

ՀԱՕԿ-ը գրում է՝ հայ ըմբիշի մրցակիցը իրանցի Պոյա Սուլատն էր, որին Մինասյանը զիջել է 0։2 հաշվով։

Հիշեցնենք, որ 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով առավելության էր հասել հնդիկ Վիջայ Վիջայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյին։

Կիսաեզրափակչում Տիգրան Մինասյանը գոտեմարտել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Անվար Ալախիարովի հետ և լարված պայքարում զիջել 7:8 հաշվով։ Վերջինս դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։

Օգոստոսի 18-ին ոսկե մեդալի համար կգոտեմարտեն 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։

Share |

Լրահոս

Loading...