Երիտասարդական ԱԱ. Սահակ Հովհաննիսյանը եզրափակչում է, որտեղ կմրցի թուրք ըմբիշի հետ

18:45 17.08.2019

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունավում է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը 6:0 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Տիբիլովին և դուրս եկել եզրափակիչ:

Եզրափակչում հայ ըմբիշը կմրցի թուրք Քամալի հետ:

Հատկանշական է, որ անցկացրած 4 գոտեմարտերում ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին:

Մեկնարկային գոտեմարտում Սահակ Հովհաննիսյանը 9։0 հաշվով հաղթել էր Շվեյցարիան ներկայացնող Իսրապիլովին։ 1/8-ում նա 9։0 հաշվով հաղթել էր հնդիկ մրցակցին։

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 5։0 հաշվով հաղթել էր վրացի Չխիկվաձեին, որն այս տարվա Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրն էր։ Սահակը վերջինիս զիջել էր 1։2 հաշվով ԵԱ-ում։

Share |

Լրահոս

Loading...