Ինտերը մտադիր է առաջարկ անել ՄՅՈւ-ին՝ Սանչեսի տրանսֆերի շուրջ

19:01 17.08.2019

«Ինտերի» ղեկավարությունը մտադիր է առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ:

Ավելի վաղ միլանյան ակումբը ցանկանում էր ձեռք բերել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին, բայց 33-ամյա բոսնիացին «գայլերի» հետ նոր՝ 3-ամյա պայմանագիր կնքեց:

Սանչեսը հարձակվողի դիրքում առաջնային տարբերակներից է «Ինտերի» համար: Միլանցիների ցանկում ընդգրկված են նաև Արկադիուշ Միլիկը («Նապոլի»), Անտե Ռեբիչը («Ֆրանկֆուրտ»), Տիմո Վերները («ՌԲ Լեյպցիգ») և «Տոտենհեմի» նախկին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն, որն այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

Ալեքսիսը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2018 թվականի սկզբին Լոնդոնի «Արսենալից»: Ավելի վաղ 30-ամյա հարձակվողը հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», «Ռիվեր Փլեյթում», «Կոլո-Կոլոյում», «Ուդինեզեում» և «Կոբրելոայում»:

Նախորդ մրցաշրջանում Սանչեսն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում 27 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ալեքսիսի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս

Loading...