Արսենալը հաղթեց Բարնլիին, Մխիթարյանը մնաց պահեստայիններին (տեսանյութ)

17:25 17.08.2019

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Արսենալ» - «Բարնլի» հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով:

Խաղի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Դանի Սեբալյոսի փոխանցումից՝ գեղեցիկ գոլով աչքի ընկավ լոնդոնցիների հարձակվող Ալեքսանդր Լակազետը: Հաշվի հավասարությունը վերականգնեց հյուրերի ֆուտբոլիստը Բարնսը՝ գոլի հեղինակ դառնալով խաղակեսի վերջնամասում:

Երկրորդ խաղակեսը անցավ «զինագործների» ճնշման տակ: Բազում հնարավորություններից կարողացավ օգտվել միայն Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ շեշտակի հարվածով գնդակն ուղարկելով մոտակա անկյունը: Կրկին գոլային փոխանցմամբ աչքի ընկավ «Ռեալից» ժամանած Դանի Սեբալյոսը: Հանդիպման հաշիվն այլևս չփոխվեց` 2-1:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը այդպես էլ դուրս չեկավ փոխարինման:

«Արսենալը»  վաստակելով 6 միավոր՝ զբաղեցրեց ԱՊԼ-ի առաջին հորիզոնականը: «Բարնլին» 3 միավորով 6-րդ տեղում է: 3-րդ տուրում «զինագործները» կհյուրընկալվեն «Լիվերպուլին»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին։ 

Share |

Լրահոս

Loading...