Արսենալը 10 տարվա մեջ առաջին անգամ Պրեմիեր լիգայում մեկնարկում է երկու անընդմեջ հաղթանակով

23:43 17.08.2019

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում 2-1 հաշվով առավելության հասավ «Բարնլիի» նկատմամբ։ Մեկնարկային տուրում էլ Ունաի Էմերիի թիմը 1-0 հաշվով հաղթել էր «Նյուքասլին»։ 

Այսպիսով, Լոնդոնի «Արսենալը» 2009-2010 թվականների մրցաշրջանից հետո առաջին անգամ մեկնարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայում երկու անընդմեջ հաղթանակով։ «Զինագործները» 10 ընթացքում առաջին անգամ են նման արդյունք գրանցում։ Հաղորդում է Opta-ն։ 

Հիշեցնենք, որ երկրորդ տուրի խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը՝ մնալով պահեստային նստարանին։ 

ԱՊԼ-ում երկու անընդմեջ հաղթանակով է մեկնարկել նաև «Լիվերպուլը»։ 

Share |

Լրահոս

Loading...