Արթուր Եդիգարյանը հեռացել է Պրոլետերից ու կվերադառնա Ալաշկերտ

17:10 17.08.2019

«Պրոլետեր Նովի Սադի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը և հեռացել սերբական ակումբից:

ArmSport-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կմիանա «Ալաշկերտին»: 32-ամյա կիսապաշտպանի Հայաստան վերադարձի պատճառները ընտանեկան են:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մինչ Սերբիա տեղափոխվելը պաշտպանել է «Ալաշկերտի» գույները, որտեղ ելույթ է ունեցել 4 տարի՝ 3 անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն, 2 անգամ՝ սուպերգավաթակիր, 1 անգամ՝ գավաթակիր:

Եդիգարյանը «Պրոլետեր Նովի Սադ» էր տեղափոխվել հուլիս ամսին: Սերբիայի այս առաջնությունում կայացած 4 տուրերից Եդիգարյանը մասնակցել է 3-ին:  

Share |

Լրահոս

Loading...