Բարսելոնան Նեյմարի համար վերջնական առաջարկ կանի ՊՍԺ-ին

11:28 17.08.2019

«Բարսելոնան» մտադիր է վերջնական առաջարկ անել ՊՍԺ-ին բրազիլացի հարձակվող Նեյմարի համար, պնդում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների հետ բանակցություններ կվարի անձամբ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Կատալոնիայում հույս ունեն, որ բրազիլացու ապագայի հետ կապված իրավիճակը դրական ավարտ կունենա արդեն առաջիկա օրերին։ Չի բացառվում, որ Բարտոմեուն կմեկնի Փարիզ՝ քննարկելու ՊՍԺ-ի 27-ամյա հարձակվողի տրանսֆերի պայմանները։

Անցած մրցաշրջանում Նեյմարը ակումբային բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս

Loading...