Բավարիան Բունդեսլիգայում մեկնարկեց միավորների կորստով (տեսանյութ)

00:29 17.08.2019

Գերմանիայի Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանը մեկնարկեց: Առաջին տուրի մեկնարկային հանդիպումը կայացավ «Բավարիայի» և «Հերտայի» միջև, որն անցավ գոլառատ պայքարում:

Առաջին խաղակեսում անակնկալ արդյունք գրանցվեց: Խաղասկզբում Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղթեց մյունխենցիներին: Հյուրերը չընկճվեցին և երկու անգամ գրավելով Նոյերի դարպասը՝ ընդմիջամն գնացին մեկ գնդակի առավելությամբ: Գոլի հեղինակ դարձան Իբիշևիչը և Գրուիչը:

Երկրորդ կեսում Կովաչի թիմը հավասարեցրեց հաշիվը: Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ՝  հստակ իրացնելով 11-մետրանոցը: 60-րդ րոպեին լեհ հարձակվողի խփած գնդակը վերջինն էր խաղում։ Գործող չեմպիոնը մեկնարկեց ոչ ոքիով՝ 2-2։

 

Share |

Լրահոս

Loading...