Հայտնի է՝ ինչ պայմաններով Կոուտինյոյոն կտեղափոխվի Բավարիա

16:48 17.08.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն:

Գերմանիայի գործող չեմպիոնը 20 միլիոն եվրո կվճարի բրազիլացուն մեկ մրցաշրջանով վարձակալելու համար։ Մյունխենցիները  նաեւ 120 միլիոն եվրոյով ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակ կունենան։

Ավելի վաղ «Բավարիան» հայտարարել էր Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին։

Բրազիլացին «Բարսելոնա» է տեղափոխվել 2018-ի հունվարին «Լիվերպուլից» 120 միլիոն եվրոյի դիմաց: Կատալոնական ակումբի կազմում բրազիլացին մասնակցել է 76 հանդիպման և խփել 21 գոլ ։

Share |

Լրահոս

Loading...