Կովաչ․ Ամբողջ Բունդեսլիգան ուրախ կլինի Կոուտինյոյի գալով

11:48 17.08.2019

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի սպասվելիք տեղափոխությունը մյունխենյան ակումբ։

«Կարծում եմ՝ ոչ միայն «Բավարիան», այլև ողջ Բունդեսլիգան ու Գերմանիան ուրախ կլինեն, որ այդպիսի թոփ-ֆուտբոլիստը հանդես է գալու մեր առաջնությունում»,- Կովաչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում հանդես կգա մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ։ «Բավարիան» նաև հետագա գնման իրավունք կունենա։

Երեկ՝ օգոստոսի 16-ին, Կոուտինյոն կապտանռնագույնների հետ մեկնել էր Բիլբաո՝ Իսպանիայի առաջնության 1-ին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղին, բայց թիմի հայտացուցակում տեղ չէր գտել։

Բրազիլացին Կատալոնիա էր տեղափոխվել նախորդ տարվա հունվարին 145 մլն եվրոյով։      

 

 

Share |

Լրահոս

Loading...