Բավարիան հայտարարեց Կոուտինյոյի վերաբերյալ Բարսայի հետ համաձայնության գալու մասին

09:20 17.08.2019

«Բավարիան» պաշտոնական կայքում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ «Բարսելոնայի» հետ համաձայնություն է ձեռք բերել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության վերաբերյալ։  

27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում հանդես կգա մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ։ «Բավարիան» նաև հետագա գնման իրավունք կունենա։

Երեկ՝ օգոստոսի 16-ին, Կոուտինյոն կապտանռնագույնների հետ մեկնել էր Բիլբաո՝ Իսպանիայի առաջնության 1-ին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղին, բայց թիմի հայտացուցակում տեղ չէր գտել։

Բրազիլացին Կատալոնիա էր տեղափոխվել նախորդ տարվա հունվարին 145 մլն եվրոյով։

 

Share |

Լրահոս

Loading...