Դանի Սեբալյոսը կրկնել է Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշը

18:41 17.08.2019

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում 2-1 հաշվով առավելության հասավ «Բարնլիի» նկատմամբ։ «Զինագործների» կազմում հիասքանչ հանդիպում անցկացրեց Դանի Սեբալյոսը, ով առաջին անգամ էր դուրս գալիս մեկնարկային կազմում իր նոր թիմում։ 

Իսպանացի ֆուտբոլիստը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ու այդպիսով կրկնել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ռեյ Պարլորի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշները։ Նախկինում միայն այս երկու ֆուտբոլիստներին է հաջողվել «Արսենալի» մեկնարկային կազմում նորամուտի խաղի ընթացքում 2+ գոլային փոխանցում կատարել։ Այս մասին հաղորդում է Opta-ն։ 

Հիշեցնենք, որ Դանի Սեբալյոսը վարձակալական հիմունքներով է հանդես գալիս «զինագործների» կազմում։ Նրա իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց «Բարնլիի» դեմ հանդիպմանը։ 

Share |

Լրահոս

Loading...