Բունդեսլիգա․ Դորտմունդի Բորուսիան ջախջախեց Աուգսբուրգին (տեսանյութ)

20:36 17.08.2019

Գերմանիայի Բունդեսլիգայի մեկնարկային տուրում «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացավ Դորտմունդի «Բորուսիայի» և «Աուգսբուրգի» միջև հանդիպումը։ Բազմաթիվ գոլեր ու վստահ հաղթանակ․ տանտերերը շանս չտվեցին մրցակցին։ 

Հանդիպման առաջին րոպեին հյուրերը առաջ անցան հաշվի մեջ։ «Աուգսբուրգի» կազմում աչքի ընկավ Ֆլորիան Նիդերլեյխերը։ Տանտերերին ընդամենը երկու րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար։ Բունդեսլիգայի նոր մեկնարկած մրցաշրջանում իր գոլերի հաշիվը բացեց Պակո Ալկասերը։ 

Երկրորդ կեսի մեկնարկային 15 րոպեների ընթացքում «Բորուսիան» երեք գնդակ խփեց՝ գրեթե անհասանելի դառնալով մրցակցի համար։ Աչքի ընկան Ջեյդոն Սանչոն, Մարկո Ռոյսը ու դարձյալ Ալկասերը։ 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Յուլիան Բրանդտը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 5-1։ 

Share |

Լրահոս

Loading...