Ջեկոն նոր պայմանագիր է կնքել Ռոմայի հետ

10:20 17.08.2019

«Ռոման» պաշտոնական կայքում հայտնել է թիմի հարձակվող Էդին Ջեկոյի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Կողմերը 3 մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր են կնքել՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

  «Վերջին մի քանի շաբաթում հասկացա՝ որքան շատբ է ակումբն ուզում, որ ես մնամ։ Ղեկավարության հետ զրույցներս, մարզչի հետ կատարած աշխատանքս, թիմակիցներիս վերաբերմունքն ու երկրպագուների սերը ստիպեցին ինձ ևս մեկ անգամ գիտակցել այն, ինչ հասկացել եմ այս 4 տարիների ընթացքում․ «Ռոման» իմ տունն է։ Այստեղ անհրաժեշտ ամեն ինչ կա հաղթելու համար։ Ուրախ եմ, որ կարող եմ մնալ այստեղ»,- Ջեկոյի խոսքերն է փոխանցում հռոմեացիների մամուլի ծառայությունը։

Ջեկոն «գայլերի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը ակումբային մրցաշարերի 40 խաղում դարձել է 14 գոլի ու 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 

 

Share |

Լրահոս

Loading...