ATP Ցինցինատի․ Ջոկովիչը քառորդ եզրափակչում հաղթեց Պույին

10:55 17.08.2019

Ցինցինատիում անցկացվող Մասթերս մրցաշարի քառորդ եզրափակչում մրցաշարի գործող չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 7։6 (7-2), 6-1 հաշվով հաղթեց ֆրանսիացի Լյուկ Պույին։ Խաղն անցկացվեց «Լինդներ Ֆեմիլի Թենիս Սենթեր» ստադիոնում։

Եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կպայքարի ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևի հետ, որը քառորդ եզրափակչում հաղթել էր իր հայրենակից Անդրեյ Ռուբլյովին։

Մասթերս մրցաշարը կավարտվի օգոստոսի 18-ին։ Նախորդ տարի Ջոկովիչը եզրափակչում հաղթել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։

 

Share |

Լրահոս

Loading...