Ջոկովիչը՝ արմունկի խնդիրների մասին. Ցավ եմ զգում

15:39 17.08.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Մասթերս մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո խոսել է աջ արմունկի խնդիրների մասին: Լյուկ Պույի հետ խաղի ընթացքում սերբ թենիսիստը բժշկի օգնությանն էր դիմել կորտում:

«Արմունկումս լարվածություն էի զգում: Ինձ հաջողվեց ավարտել խաղը ու դա հիանալի է: Բայց արմունկս դեռ ցավում է: Հուսով եմ՝ կիսաեզրափակչի ժամանակ ցավ չի լինի»,-սերբ թենիսիստի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Արմունկի խնդիրները Ջոկովիչին անհանգստացրել են 2017-ին ու 2018-ի սկզբին: Նախորդ մրցաշրջանի սկզբում նա թեթև վիրահատության ենթարկվեց:

Այսօր 32-ամյա մարզիկը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Դանիիլ Մեդվեդևի հետ:

Share |

Լրահոս

Loading...