ATP Ցինցինատի․ Գոֆենը պատմություն կերտեց՝ դուրս գալով Մասթերս-1000 շարքի մրցաշարի եզրափակիչ առաջին անգամ

22:58 17.08.2019

Ցինցինատիում ընթացող ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարում հայտնի է դարձել եզրափակչի առաջին մասնակցի անունը։ 

Բելգիացի Դավիդ Գոֆենը կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս է եկել Մասթերս-1000 շարքի մրցաշարի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում երկու սեթում առավելության հասնելով Ռիշար Գասկեի նկատմամբ 6-3, 6-4 հաշվով։ Գոֆենը առաջին բելգիացի թենիսիստն է պատմության մեջ, ով Մասթերս-1000 շարքի մրցաշարի եզրափակչում է հայտնվում։ 

Հաջորդ ուղեգիրը միմյանց միջև վիճարկելու են Նովակ Ջոկովիչը և Դանիլ Մեդվեդևը։ Սերբ թենիսիստը մրցաշարի գործող չեմպիոնն է։ 

Share |

Լրահոս

Loading...