Գոռ Երիցյանը հաղթեց նաև ամերիկացի Դերիոն Չեպմանին

11:14 17.08.2019

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքը ամերիկյան ռինգ հաղթական էր: Րոպեներ առաջ կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Այս մասին տեղեկացնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը։

Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: 5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը:

Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը:

Share |

Լրահոս

Loading...