Ձախողված դեբյուտ. Գրիզմանն առաջին պաշտոնական խաղում դարպասին ուղիղ հարված չի կատարել

11:43 17.08.2019

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը ձախողվել է «կապտանռնագույնների» կազմում առաջին պաշտոնական հանդիպումը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 28-ամյա հարձակվողը 90 րոպեում կարողացել է Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասին ընդամենը երեք հարված հասցնել, որոնցից երկուսը շեղ են եղել, իսկ մեկը արգելափակել է մրցակիցը: Ավելի լավ պատկեր չէ ֆրանսիացու ցուցանիշները փոխանցումների առումով՝ 20 փոխանցում ամբողջ խաղի ընթացքում՝ 70 տոկոս ճշգրտությամբ:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Բարսելոնան» Գրիզմանի համար «Աթլետիկոյին» վճարել էր 120 միլիոն եվրո:

Share |

Լրահոս

Loading...