Գրիզման. Խաղը կարող էր այլ կերպ դասավորվել, եթե Սուարեսն ու Ռաֆինյան իրացնեին իրենց պահերը

15:08 17.08.2019

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը «Աթլետիկի» դեմ Լա Լիգայի առաջին տուրի խաղից հետո կիսվել է տպավորություններով:

«Մենք ժամանակ ունենք խաղը բարելավելու համար։ Կարող ենք ավելի լավը դառնալ միայն այն դեպքում, եթե շատ աշխատենք։ Լուրջ առավելություն ունեինք, բայց չկարողացանք վերածել գոլերի։ Հանդիպումը կարող էր այլ կերպ դասավորվել, եթե Սուարեսն ու Ռաֆինյան իրացնեին իրենց պահերը: Ծանր պարտություն է», - ֆրանսիացու խոսքերը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը 0-1 հաշվով պարտվեց Բիլբաոն ներկայացնող «Աթլետիկին»:

Share |

Լրահոս

Loading...