Ուրալը պարտվեց Կրիլյա Սովետովին․ Հարոյանը մասնակցեց ողջ հանդիպմանը

18:21 17.08.2019

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» ընդունել էր «Կրիլյա Սովետովին»։ Առաջնությունը բավականին հաջող մեկնարկած «Ուրալը» չտպավորեց նաև այս անգամ։ 

Դմիտրիյ Պարֆյոնովի թիմը 1-3 հաշվով զիջեց «Կրիլյա Սովետովին»։ Առաջին կեսի 28-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց մոլդովացի կիսապաշտպան Ռադու Գինսարին։ Երկրորդ կեսի վերջնամասում «Կրիլյան» մեծացրեց առավելությունը։ Նախ 79-րդ րոպեին Ալեքսանդր Սոբոլյովը խփեց հանդիպման երկրորդ գնդակը, դե իսկ ահա 84-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Դեյան Ռադոնյիչը հանեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը։ Ճիշտ է՝ մրցավարի կողմից ավելացված երրորդ րոպեին «Ուրալը» մեղմեց հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Պանյուկովը։ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը։ 

Այսպիսով, «Ուրալը» մնում է վաստակած 7 միավորով և ներկա պահին վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում է։ «Կրիլյա Սովետովը», տանելով առաջնությունում երկրորդ հաղթանակը, վաստակում է 6 միավոր։ 

Share |

Լրահոս

Loading...