Ինտերը դժգոհ է Լուկակուի ներկա 104կգ-անոց քաշից

19:26 17.08.2019

«Ինտերը» դժգոհ է հարձակվող Ռոմելու Լուկակուի ավելորդ քաշից, որն այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց Իտալիա 65 միլիոն եվրոյի դիմաց, հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա հարձակվողի ընթացիկ քաշը կազմում է 104 կգ: «Ններաձուրիում» ցանկանում են, որ բելգիացին կշռի 100 կգ-ից ոչ ավելի: ֆուտբոլիստն արդեն անցել է դիետայի և հանգստյան օրերին լրացուցիչ մարզվում է, որպեսզի վերականգնի օպտիմալ ֆիզիկական վիճակը:

Ակումբում չեն բացառում, որ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության 1-ին տուրի «Լեչեի» հետ հանդիպումը, որը կկայանա օգոստոսի 26-ին։

Հիշեցնենք, որ «Ինտերի» հետ պայմանագիրը ֆուտբոլիստը կնքել է հինգ տարի ժամկետով՝ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս

Loading...