Լա Լիգա. Ադուրիսի շքեղ գոլը հաղթանակ է պարգևում Աթլետիկին Բարսելոնայի հետ խաղում (տեսանյութ)

01:03 17.08.2019

Իսպանիայի Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանը մեկնարկեց անչափ գեղեցիկ հանդիպումով:

Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային» ու հաղթանակ տոնեց 1-0 հաշվով:

Խաղն անցավ լարված պայքարում: Երկու թիմերն էլ շատ էին գրոհում՝ փորձելով հասնել հաջողության: Կատալոնացիների կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր Լիոնել Մեսսին, որի պակասը «կապտանռնագույնները», ամենայն հավանականությամբ, զգացին:

Խաղի միակ գոլը խփվեց երկրորդ խաղակեսում: 89-րդ րոպեին Արից Ադուրիսը  ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ ու հաղթանակ պարգևեց Բիլբաոն ներկայացնող ակումբին:

Այսպիսով, «Բարսելոնան» առաջնությունը սկսում է արտագնա պարտությամբ, «Աթլետիկը» վաստակում է երեք միավոր:

Share |

Լրահոս

Loading...