Լիվերպուլը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայի մեկնարկում

20:01 17.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Սաութհեմփթոնին»։ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում տրիումֆից հետո Յուրգեն Կլոպի թիմին բավականին բարդ մրցավեճ էր սպասվում։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջին րոպեին։ Սադիո Մանեն գրավեց իր նախկին թիմի դարպասը՝ «մերսիսայդցիներին» ընդմիջման ուղարկելով հաղթողի դերում։ Երկրորդ կեսում Մանեն շարունակեց փայլել։ 71-րդ րոպեին հենց սենեգալցու կատարած փոխանցումից հետո Ռոբերտո Ֆիրմինոն կրկնապատկեց «Լիվերպուլի» առավելությունը։

Հանդիպման ավարտից 7 րոպե առաջ տանտերերի կազմում աչքի ընկավ Դեննի Ինգսը։ Խաղն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով՝ 2-1։

Կլոպի թիմը առաջնության մեկնարկում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տանում և միավորների քանակով հավասարվում է Լոնդոնի «Արսենալին»։

Share |

Լրահոս

Loading...