Տիտե․ Նեյմարն ասաց՝ սպասում է ՊՍԺ-ի որոշմանը

09:44 17.08.2019

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է իր թիմի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Հարցրեցի՝ ինչպես է այս իրավիճակն ընդունում, պատասխանեց․ «Ես հանգիստ եմ, գիտեմ, որ բանակցություններ են ընթանում, հիմա սպասում եմ ՊՍԺ-ի որոշմանը»։ Նա ինձ ասաց, որ երջանիկ է։ Արդեն մարզվում է, բայց տակտիկական պարապմունքներով չի զբաղվում, սակայն նրա հետ ամեն ինչ կարգին է։ Հույս ունեմ՝ նա այնքան իմաստուն կլինի, որ լավագույն որոշումը կայացնի, բայց ես իրավունք չունեմ նրան խորհուրդ տալ․ «Գնա այստեղ կամ այնտեղ»։ Նա իր մարդիկ, իր թիմն ունի ու ինքը որոշում կկայացնի։ Դա իմ գործը չէ»,- Տիտեի խոսքերն է փոխանցում Marca-ն։  

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը մասնակցել է ակումբային 28 խաղի, դարձել 23 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

Share |

Լրահոս

Loading...